Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:58 16-09-2025

Դպրոցը փակելով մեր գեղի դռներն էլ են փակում. Աթանի բնակիչ

ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկայում 100 փոքր դպրոց կփակվի: Մաթևոսյանի բնաշխարհի Ահնիձոր, Աթան, Շամուտ և Մարց գյուղերի դպրոցները կփակվեն և կմիավորվեն այլ գյուղերի դպրոցների հետ։ 2026-ի սեպտեմբերը դեռ չի եկել, սակայն գյուղի դպրոցի փակվելու լուրը լսելուց հետո Աթանի արդեն մի քանի երիտասարդ ընտանիքներ տեղափոխվել են քաղաք: Դեռ տարեսկզբին դպրոցի աշակերտների թիվը տեղափոխվող ընտանիքների հաշվին պակասել է ևս 9-ով: Դպրոցների փակվելու հետ աշխատանք կկորցնեն նաեւ ուսուցիչները,որոնք հիմնականում գյուղի երիտասարդ ընտանիքներից են, դպրոցների փակվելու հետ կհեռանան նաև նրանք:

Աթանեցի Լուսյա Մարությանը Օragir.News-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցների փակվելուց և միավորվելուց հետո այդ գյուղերը կդառնան հանգած մեղվափեթակ։ Մոտկորը մարզի քիչ բացահայտված անկյուններից է, իսկ նրա խորհրդավոր անտառների, լեռների ու ձորերի արանքներում ծվարած փոքր, բայց վաղեմի պատմություն ունեցող գյուղերից մեկը Աթանն է։

Տեղի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, որով զբաղվողների թիվը տարեցտարի պակասում է: Առհասարակ, տարեցտարի շատ բան է փոխվում, երիտասարդությունը չի ուզում գյուղում մնալ, այստեղ ապագա չեն տեսնում երեխաների համար, մշակույթի, սպորտի գնալու հնարավորություն չկա, բոլորը դեպի քաղաք են ձգտում:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները