Մշակույթ 3 տարի առաջ - 22:52 15-02-2023

Երբ որ ես մեռնեմ, բաց թողեք դռներն իմ պատշգամբի․․․

Ֆեդերիկո Գարսիա Լորկան «27 թվականի սերունդի» դեմքն էր, մեկն իսպանացի այն գրողներից, նկարիչներից ու երաժիշտներից, ովքեր հանուն հանրապետական Իսպանիայի դուրս եկան գեներալ Ֆրանկոյի դիտկատուրայի դեմ։ 38-ամյա գրողի մահը 1936-ին` քաղաքացիական պատերազմի հենց սկզբին, շրջադարձային եղավ «սերունդի» ճակատագրում։ Լորկան խորը հետք թողեց իսպանական մշակույթում, շատերն էլ նրա գործունեության տարիներն անվանել են «Լորկաի սերունդ»։



Նա աշխարհ եկավ Ֆուենտա Վակերոսում` Անդալուզիայում։ Մանկուց զգայուն էր, սիրում էր մայրենի ավանդույթներն ու բանահյուսությունը, գեղագիտական նուրբ ճաշակ էր ձևավորել։

Գրանադայի համալսարանում փիլիսոփայություն, իրավունք ու գրականություն էր ուսումնասիրում, ճանապարհորդում էր ողջ Իսպանիայով։ Քսան տարեկան էր, երբ լույս տեսավ «Տպավորություններ և բնանկարներ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Լորկայի անունը հայտնի դարձավ Իսպանիայում և նրան տարավ մայրաքաղաք։

Մադրիդի համալսարանում սովորելու տարիներին Լորկան ծանոթացավ Սալվադոր Դալիի ու նրա սյուրռեալիզմի, կինոռեժիսոր Լուիս Բունյուելի, «Էսլավա» թատրոնի տնօրեն Գրեգորիո Մարտինես Սերրի հետ։ Գրեց իր առաջին` «Թիթեռի կախարդանքը» պիեսը, բեմադրեց այն, դարձավ նշանավոր ավանգարդիստ։ Լորկան արդեն երեսուն տարեկան էր, երբ լույս տեսավ «Գնչուական ռոմանսեր» ժողովածուն, որում մեկտեղել է իր առօրյայի ու գնչուական առասպելների նկարագիրը։ Նրա պոեզիան սյուռեալիստական պատկերների ու իսպանական ավանդական բանահյուսության յուրօրինակ համադրում է։



Նյու-Յորք ու Կուբա շրջագայությունից հետո ծնվեցին նրա «Պոետը Նյու -Յորքում» ժողովածուն, «Հանրություն», «Երբ կանցնի հինգ տարի» պիեսները։ Լորկան դարձավ Երկրորդ հանրապետության «Բալագան» ուսանողական թատրոնի տնօրենը ու գրեց «Արունոտ հարսանիքներ», «Յերմա», «Բերնարդ Ալբայի տունը» ամենաբեմադրվող պիեսները։ Ֆրանկոյի ֆաշիստական խռովությամբ սկսված քաղաքացիական պատերազմի առաջին օրերին` օգոստոսի 16-ին ֆալագիստները ձերբակալեցին նրան, և ենթադրաբար` հաջորդ օրը գնդակահարեցին ու գաղտնի հուղարկավորեցին Ֆուենտե Գրանադայի մերձակայքում։ Ասում են, թե մահապատժի ժամանակ նա կարդացել է իր բանաստեղծություններից մեկը: Չգիտենք, թե որը։ Միգուցե՞ սա, որ հայերեն հրաշալի թարգամանել է Համո Սահյանը.

Երբ որ ես մեռնեմ,
Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:
Ուրախ պատանին նարինջ է քաղում:
(Ես պատշգամբից տեսնում եմ նրան):
Հասկեր է կտրում հնձվորը ուրախ:
(Ես պատշգամբից լսում եմ նրան):
Երբ որ ես մեռնեմ,
Բաց թողեք դռներն իմ պատշգամբի:

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում