Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 18:43 15-09-2025

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում 36-ամյա Արման Գ․-ի վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են 32-ամյա Պավլիկ Հ․-ի կողմից կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թափվելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: