Արտաքին 1 տարի առաջ - 12:52 14-09-2025

ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից ազատվելը կվերացնի Գազայի պատերազմը դադարեցնելու խոչընդոտը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից ազատվելը կվերացնի գլխավոր խոչընդոտը՝ բոլոր պատանդների ազատման և Գազայի պատերազմը դադարեցնելու ճանապարհին։

«Կատարում բնակվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչ ղեկավարները թքած ունեն Գազայի բնակիչների վրա։ Նրանք արգելափակել են հրադադարի բոլոր փորձերը՝ պատերազմը անվերջ ձգձգելու նպատակով»,- գրել է Նեթանյահուն «X» սոցիալական ցանցում։

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը Դոհայում, ինչը դատապարտել է Կատարը, որը հանդիսանում էր հրադադարի շուրջ բանակցությունների հարթակներից մեկը։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ հարձակման հետևանքով սպանվել է հինգ անդամ, այդ թվում՝ կազմակերպության ղեկավար Խալիլ ալ-Հայայի որդին, որը գտնվում է Գազայի հատվածում՝ աքսորի մեջ։ Սակայն նրա բարձրաստիճան ղեկավարները և բանակցային խմբի անդամները ողջ են մնացել։

Կատարը հայտնել է, որ սպանվել է նաև ներքին անվտանգության ուժերի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է