Ներքին 11 ամիս առաջ - 21:46 13-09-2025

2022-ին Ջերմուկում ունեցած տարածքային կորուստները մինչև այսօր չեն վերականգնվել

«2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանը կրեց ծանր կորուստներ․ ունեցանք ավելի քան 200 զոհ և տարածքային կորուստներ Ջերմուկի հատվածում, որոնք մինչ այսօր չեն վերականգնվել»,- գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը։

Նա ընդգծում է՝ այդ օրերի ցավը շարունակում է մնալ մեր ժողովրդի հիշողության մեջ։

«Մեր հերոսները իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար, իսկ նրանց անունը հավերժ կմնա մեր սրտերում»,- շարունակել է նա։