Ներքին 1 տարի առաջ - 13:09 13-09-2025

ՆԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի հետ քննարկել է «Թրամփի ուղի» նախագծին առնչվող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Նախարար Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։ Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։

Բրենդան Հենրեհենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա սերտ գործընկերությունը և կարևորել Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում