Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 18:57 11-09-2025

ԱԺ ընդդիմության թեկնածուն ՀԾԿՀ անդամ վերընտրվեց

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ վերընտրվեց Արա Նռանյանը: Նռանյանի թեկնածությունն առաջադրել էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Նրա օգտին քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ մեկը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը կարգավորում է էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և հեռահաղորդակցության շուկաները: Հանձնաժողովի 5 անդամներից մեկն առաջադրվում է խորհրդարանական ընդդիմության կողմից։

Նռանյանն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ է եղել 2007-2012 թվականներին։ Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել պետական և մասնավոր ոլորտներում։