Ներքին 1 տարի առաջ - 10:29 11-09-2025

Այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է․ Տիգրան Աբրահամյան

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

Կառավարության «հիմնավորումը» ակտիվ համալրումների առումով հենց միայն այնքանով չի համապատասխանում իրականությանը, որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար ստիպված են եղել, յուրաքանչյուր տարի, հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել:

Խորհուրդ չեմ տա պատասխանատուներին պնդելու, թե պահեստազորայինների հավաքը բացառապես ուսումնական, վերապատրաստման նպատակ ունի, որովհետև այդ հավաքների գլխավոր նպատակը` համալրվածության բարդությունների պայմաններում, մարտական հերթապահության խնդիրների ապահովումն է:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինվորական ծառայության ընդգրկումը որքան էլ ակտիվ լինի, ընդհանուր համալրվածության խնդիրների հաղթահարումից պետությունը դեռ շատ հեռու է:

Այս պայմաններում իշխանությունը փորձում է 3 խնդիր լուծել`

1. Նախընտրական «տրյուկ» անել` փորձելով բանակի կրճատումը ընտրաքվեի վերածել:

2. Կրճատել բանակը` հետագա զիջումները «հիմնավորելով» պետության անկարողությամբ:

3. Պարզապես ադրբեջանական պահանջ կատարել` վստահեցնելու, որ ՀՀ-ն դիմադրելու, պայքարելու որևէ նպատակ չունի:

Հասկանում եմ, որ այսպիսի դիրքորոշումս շատերի համար ոչ պոպուլյար է, մի մասը բարձրաձայն, մյուս մասը` լռելայն, չի համաձայնվելու, սակայն ինձ համար կարևոր մեր երկրի ազգային և պետական շահերն են, մեր ժողովրդի անվտանգությունը և շարունակելու եմ պնդել, որ այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որն ավելի է մեծացնելու մեր անվտանգային խնդիրները»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը