Արտաքին 1 տարի առաջ - 20:41 10-09-2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Սանա քաղաքին

Իսրայելի պաշտպանության բանակը օդային հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող հութիների օբյեկտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել հութիների ռազմական թիրախներին, այդ թվում՝ զինյալների ռազմական ճամբարներին, հասարակայնության հետ կապերի ռազմական շտաբին և վառելիքի պահեստին։ Դա եղել է հութիների կողմից Իսրայելի տարածքի հրետակոծության պատասխանը:

Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Սանայում գործել են Իսրայելի հարձակումներին հակազդող հակաօդային պաշտպանության համակարգերը: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելը նաև հարվածել է Ալ-Ջաուֆ նահանգի Ալ-Հազմ շրջանում գտնվող կառավարական համալիրին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը