Արտաքին 1 տարի առաջ - 19:51 10-09-2025

Բաքուն ու Վաշինգտոնը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր ներկայացուցիչ Բրենդան Հանրահանին։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳ նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության վերաբերյալ խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։

Նրանք նաև մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների պատմության և մի շարք ոլորտներում, մասնավորապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ համագործակցության վերաբերյալ։ Հատկապես նշվել է, որ այս տարվա օգոստոսին տեղի ունեցած բարձր մակարդակի այցելություններն ու շփումները կարևոր դեր են խաղում հարաբերությունների զարգացման գործում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը