Արտաքին 2 տարի առաջ - 13:45 28-05-2024

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Այսօր կկայանա Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդի նիստը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցերը։ Բացի այդ, Թուրքիայի ԱԱԽ նիստի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր. ռուս-ուկրաինական պատերազմը, Իրանում և Հունաստանում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր։

Նշվում է նաև, որ նիստի ընթացքում կքննարկվեն նաև հարցեր՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանում՝ մասնավորապես Իրաքում թուրքական զորքերի կողմից իրականացվող գործողությունների, ինչպես նաև Սիրիայի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության ուժերի դեմ պայքարին վերաբերող հարցեր։

Թուրքական պետական լրատվամիջոցը հայտնում է, որ խորհրդի քննարկման թեմաներից է լինելու նաև Իսրայելի և Պաղեստինի միջև ընթացող պատերազմը։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին