Ավելին 1 տարի առաջ - 20:54 10-09-2025

Թաիլանդում 4-ամյա երկվորյակները «ամուսնացել են» խորհրդանշական արարողությամբ

Թաիլանդի Կալասին քաղաքում անցկացվել է ավանդական ծես, որի ընթացքում 4 տարեկան երկվորյակների զույգը խորհրդանշականորեն ամուսնացել է։

Բուդդիստական հավատալիքների համաձայն՝ հակառակ սեռի երկվորյակները սիրահարներ են եղել անցյալ կյանքում, ուստի նրանց «ամուսնությունը» համարվում է անհրաժեշտ, որպեսզի նրանք խուսափեն դժբախտություններից այս կյանքում։

Ընտանիքը որպես օժիտ ներկայացրել է 4 միլիոն թայ բատ (մոտ 157 հազար սինգապուրյան դոլար) և ոսկի։

Ծեսին հաջորդել են վանականների օրհնությունները։

Ամուսնությունը, սակայն, օրինական ուժ չունի, բայց ընդունված է, որ այն պաշտպանում է երեխաներին և ապահովում նրանց կյանքի ներդաշնակությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան