Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:30 09-09-2025

Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն. Վահե Հովհաննիսյան


Բրիտանական մամուլի պնդմամբ՝ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն օգտագործել է պաշտոնի շնորհիվ ձեռք բերած քաղաքական կապերը՝ անձնական շահի, փող աշխատելու համար։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում՝ առանց որևէ տարբերակման՝ արաբական շեյխերից մինչև վենեսուելացի Մադուրո։ Ասվում է նաև, որ Ջոնսոնը պաշտոնաթողությունից հետո իր հետ լուսանկարվելու համար փող էր պահանջում։

Ու այս մարդը (գուցե նման որակի այլ մարդկանց հետ միասին) համոզել է Ուկրաինայի իշխանություններին՝ չընդունել ստամբուլյան համաձայնությունները, շարունակել պատերազմը, որի հետևանքն այսօրվա ավերված պետությունն է, միլիոնավոր զոհերը և տասնյակ միլիոնների խեղված ճակատագրերը։ Այս մարդիկ թքած ունեն այլ ժողովուրդների կյանքերի վրա, այլոց դժբախտությունը նրանց առաջնահերթությունների մեջ չի մտնում։

Ակնհայտ է, որ այլ ջոնսոններ էլ Հայաստանի գործող իշխանություններին են համոզել ընդունել որոշումներ, որոնք մեզ բերել են ողբերգության։ Ո՞վ է համոզել Հայաստանի իշխանություններին.
Մերժել և ժողովրդից թաքուն պահել 2019-ի խաղաղ կարգավորման առաջարկը՝ դրանով բացելով ուղիղ դուռ դեպի պատերազմ։

Մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը։

Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որից հետո հայաթափումն արդեն տեխնիկական խնդիր էր։
Սրանք նույն ողբերգական, բայց տրամաբանական շղթայի հատվածներն են։ Իհարկե, նրանց արանքում կան բազմաթիվ երևացող-չերևացող որոշումներ, բայց ողբերգության ողնաշարը կազմում են այս երեքը։

«Ո՞վ համոզեց» հարցը մեզ համար ունի կենսական նշանակություն (դրան հետևում է, իհարկե, այլ երկար հարցաշար)։ Դա նախ և առաջ բանալին է՝ հասկանալու, թե ինչ կատարվեց, ինչպես հնարավոր եղավ մեր ողբերգությունը։ Բայց դա շատ կարևոր է նաև հասկանալու համար, թե ինչպես շարժվենք առաջ, ինչպես կազմակերպենք պետության և հասարակության հետպատերազմյան վերականգնումը, ինչպես խուսափենք այս արյունոտ սցենարի հետագա զարգացումներից, որոնք մեզ համար նախատեսում են պետականության կորուստ և երևանամերձ հայկական ռեզերվացիա։

Ինչպես ամառվա շոգին, արձակուրդի ընթացքում ստորագրվեց հերթական միանձնյա որոշումը՝ առանց որևէ հանրային ու քաղաքական քննարկման, առանց կոնսենսուսի և իհարկե, առանց դիմադրության, այնպես էլ ստորագրվելու են մյուս որոշումները, որոնք ձևակերպելու են մեր ողբերգության հաջորդ փուլերը։

Եվ մեր քաղաքական մտքի ու գործող ձևաչափերի խայտառակ տապալումն է, որ 4-5 տարի է՝ չեն կարողանում ձևակերպել, զտել ամենակարևոր հարցադրումները, դրանք հասանելի դարձնել սեփական ժողովրդին, դրանք դարձնել հանրային պահանջ։

Այդ հարցերի հետևում քաղաքականությունից և նույնիսկ բարդ աշխարհաքաղաքական ծրագրերից այն կողմ, կա մեծ էմոցիա, անսահման մարդկային ողբերգություն։ Ի վերջո, այդ էմոցիան է ձևակերպելու փոփոխությունների անկոտրում պահանջը, բայց նաև արձանագրելու քաղաքական մտածողության այսօրվա դատարկությունը։

Նոր իշխանության հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ այդ էմոցիան չվերածել պարզապես ողբի առարկայի, այլ այն հաշվի առնելով՝ գտնել քաղաքական լուծումներ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում