Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:43 08-09-2025

Ջուրը տներս կլցվի, «Վեոլիան» խաբելով ման գուկա. ահազանգ՝ Գետքից

Շիրակի սահմանամերձ Գետք գյուղի բնակիչները Oragir.News-ին ահազանգել են, որ 10 օրից ավելի է՝ ջուրը հոսում է, լցվում է տներն ու անասնագոմերը, իսկ «Վեոլիա» ջուր ընկերությունը ոչ միայն անհաղորդ է մնում իրենց ահազանգերին, այլ նաև խաբում է, որ մինչև օրվա ավարտը կգան և տեղում կհասկանան։

Գյուղացիներն ասում են, որ էլ չեն կարող սպասել, որովհետև ջուրը հոսում է իրենց ամենօրյա անցնել-դառնալու ճանապարհով, և եթե մի քանի օր ևս շարունակվի այս վիճակը, ապա ճանապարհն անանցանելի կդառնա։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Վեոլիա» ընկերության «Շիրակ» տեղամաս, բայց մեր զանգերն անարձագանք մնացին։ Ի դեպ «Վեոլիա» ջուր ընկերության թեժ համարներն էլ մատչելի չեն ո՛չ սպառողների, ո՛չ լրագրողների համար։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան