Արտաքին 1 տարի առաջ - 14:50 08-09-2025

Բայրամովը «Միջին միջանցքի» ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված վաշինգտոնյան համաձայնագիրը

2025 թվականի սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ հավաստագրված առևտրային առաքելության «Միջին միջանցքի» ներկայացուցիչներին։

Հանդիպման ժամանակ պատմական նշանակություն է տրվել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներին և ստորագրված փաստաթղթերին:

Ընդգծվել է, որ այս համաձայնագրերը նպաստում են տարածաշրջանային խաղաղությանը և առաջընթացին, ինչպես նաև լայն հեռանկարներ են բացում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել նախագծի կարևորության վրա, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է