Ներքին 11 ամիս առաջ - 09:30 08-09-2025

Ո՞ւմ է պետք սահմանի բացումը, եթե ՀՀ-ն դրանից չի օգտվելու

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպումը նախատեսված է այս շաբաթվա սկզբին։

Ի՞նչ արդյունքի կարող են հասնել։ Եվ ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը։

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից և եռակողմ պայմանավորվածություններից հետո ենթադրելի էր, որ զուգահեռաբար առաջընթաց կարող է լինել նաև հայ-թուրքական բանակցային գործընթացում։

Այսպիսի ենթադրության հիմք է այն, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակից է և կարող է ԱՄՆ-ի հորդորով արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը։ Ըստ դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, ենթադրաբար, Հայաստան կժամանի Մարգարայի («Ալիջանի») սահմանային անցակետով, այսպիսով ակնարկելով, թե բանակցությունների հիմնական թեման լինելու է սահմանի բացման և ճանապարհների գործարկման թեման։

Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները օգոստոսի 8-ը ներկայացնում են, որպես խաղաղության խաչմերուկ գաղափարի հաղթանակ։ Այդ խաչմերուկի ուղիներից մեկը նախատեսվում է գործարկել հայ-թուրքական սահմանի բացումից հետո, որը փակ է արդեն 32 տարի։ Փակման գլխավոր պատճառը հայ-ադրբեջանական հակամարտությունն էր։ Հիմա, երբ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, կարծես՝ տրամաբանական է, որ կբացվի նաև հայ-թուրքական սահմանն, ու Հայաստանին ճանապարհ տրամադրվի դեպի ԵՄ երկրներ։ Թուրքական պատվիրակության առաջիկա այցը պարունակում է ակնարկ, որ էական առաջընթաց է արձանագրվելու այս ուղղությամբ։

Սահմանի բացման խոչընդոտող գործոնների շարքում ամենամեծը ռուսականն է։ Մոսկվային, հավանաբար, անհանգստացնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման և հաղորդակցությունների գործարկման արդյունքում ՀՀ-ն ելք կունենա դեպի ԵՄ երկրներ։ Թուրքիան ԵՄ մաքսային միության անդամ է։ Հետևաբար՝ այն նաև ԵՄ մաքսային սահման է, որի բացման արդյունքում ՀՀ-ԵՄ անդամակցության գործընթացը կաշխուժանա։ Իսկ եթե ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին, ապա ՌԴ-ն կկորցնի ազդեցությունը ՀՀ-ում, հետո նաև ամբողջ Հարավային Կովկասում։ Ուստի՝ ենթադրելի է, որ Մոսկվան հնարավորինս խոչընդոտելու է այս սահմանի բացմանը։ Հաշվի առնելով այն, որ այս սահմանին կանգնած են ռուսական զորքեր, ապա ենթադրելի է, որ Մոսկվան կարող է պարզապես կրակել այս սահմանի անցակետերով անցնող հայկական ավտոմեքենաների վրա։

Թուրքիան, հավանաբար, չի կարող կոպտորեն փակ պահել սահմանը ռուսական պահանջով, քանի որ հեղինակություն կկորցնի։ Հետևապես՝ ենթադրելի է, որ առաջիկայում կբացվի սահմանը երրորդ երկրների, օրինակ՝ Չինաստանի, Ռուսաստանի համար, որոնք նաև այս ճանապարհով կարող են կապվել ԵՄ երկրների հետ։

Ու եթե Փաշինյանին հարցնեն, թե թուրքերն ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ հայերը ևս օգտվեն այս ճանապարհից, ապա նա կարող է հիշել, որ Թուրքիան ԵՄ մաքսային միության անդամ է, և քանի դեռ ՀՀ-ն ԵՄ անդամ չի դարձել, չի կարող այս ճանապարհն օգտագործել տնտեսական նպատակներով, այսինքն՝ հայկական ապրանքները ոչ միայն ԵՄ չեն կարող հասնել, այլև չեն կարող սպառվել Թուրքիայում։

Կարճ ասած՝ հայ-թուրքական սահմանը կբացվի Թրամփի ուղու բացմանը զուգահեռ։ Դրանից կօգտվեն երրորդ երկրները։ Իսկ ՀՀ-ին կմնա մի քանի դրամ մաքսատուրք գանձելը, որի մի մասն էլ Փաշինյանը կտա ռուսներին, քանի ՀՀ-ն լռվել է ԵԱՏՄ ճահճում։ Հարց է ծագում՝ մեզ պե՞տք է հայ-թուրքական սահմանի բացումը, եթե Հայաստանը չի ապաշրջափակվելու, չի կապվելու աշխարհի հետ, և հայ ժողովուրդը դրանից չի օգտվելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur