Արտաքին 1 տարի առաջ - 13:18 06-09-2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՇՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունել

Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 120 կողմ ձայնով ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության վերաբերյալ բանաձևը։

Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել է ՇՀԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ փաստաթղթի նախագիծը մշակել է 2024-2025 թվականներին ՇՀԿ-ում նախագահող Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Բանաձևի համահեղինակներ են 37 երկրներ, այդ թվում՝ ՇՀԿ-ին անդամակցող բոլոր պետությունները։

Ըստ բանաձևի՝ ՇՀԿ-ն դարձել է տարածաշրջանում անվտանգության հարցը բոլոր ասպեկտներով քննարկելու համար կարևորագույն տարածաշրջանային կազմակերպություն։ Ընդգծվել է ՇՀԿ կառուցողական դերը խաղաղության և կայուն զարգացման ապահովման, տարածաշրջանային համագործակցության խթանման, բարիդրացիական հարաբերությունների և փոխադարձ վստահության ամրապնդման գործում։

Ճանաչվել են ՇՀԿ ջանքերը՝ միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ համագործակցությունը զարգացնելու համար, ինչպես նաև ընդգծվել է ՄԱԿ-ի համակարգի և ՇՀԿ միջև երկխոսության, համագործակցության և համակարգման ամրապնդման կարևորությունը։

2004 թվականի դեկտեմբերի 2-ից ՇՀԿ-ն դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը