Ավելին 1 տարի առաջ - 19:01 05-09-2025

Կապիկի ծաղիկի բռնկումը այլևս չի համարվում միջազգային նշանակության առողջապահական արտակարգ իրավիճակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կապիկի ծաղիկի բռնկումը այլևս չի համարվում միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջության արտակարգ իրավիճակ։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Գեբրեյեսուսի խոսքով՝ արտակարգ ռեժիմը հայտարարվել էր ավելի քան մեկ տարի առաջ՝ ԱՀԿ-ի արտակարգ հանձնաժողովի առաջարկությամբ։ Այդ հանձնաժողովը դրանից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հավաքվել է՝ գնահատելու իրավիճակի զարգացումները։

«Երեկ հանձնաժողովը անցկացրեց հերթական նիստը և ինձ տեղեկացրեց, որ իր կարծիքով իրավիճակն այլևս չի ներկայացնում միջազգային նշանակություն ունեցող առողջապահական արտակարգ իրավիճակ։ Ես ընդունեցի այդ առաջարկությունը»,– նշել է ԱՀԿ ղեկավարը Ժնևում կայացած ճեպազրույցում։

Նա ընդգծել է, որ որոշումը պայմանավորված է հիվանդացության և մահացության դեպքերի կայուն նվազմամբ մի շարք տուժած երկրներում, սակայն հավելել է, որ սա չի նշանակում՝ սպառնալիքն ամբողջությամբ վերացել է։ ԱՀԿ-ն շարունակելու է քայլեր ձեռնարկել կապիկի ծաղիկի տարածումը կանխելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում