Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:16 03-09-2025

Ժամերով տուն չենք հասնում. Արշակունյաց պողոտայում հսկակայան խցանումներ են՝ մի փոսի պատճառով

Oragir.News-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ օրեր շարունակ Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող լուսացույցի տակ հսկայական փոս է գոյացել, որը սարսափելի խցանումների պատճառ է դարձել։ Մասնավորապես՝ քաղաքացիները նշում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ավելի քան մեկ շաբաթ առաջ վերանորոգման նպատակով քանդել են հիշյալ հատվածը, սակայն օրեր շարունակ աշխատանքներ չեն իրականացրել։

Մեզ ահազանգած քաղաքացիներից մեկն ասաց, որ այդ հատվածում խցանումները սկսել են դեռևս օգոստոսի 25-ից, ինչի պատճառով իրենք ժամերով չեն կարողանում տուն հասնել։

Oragir.News-ի նկարահանող խումբը այցելեց նշված վայր։ Պարզեցինք, որ խցանումն իսկապես զգալի էր, սակայն փոսի հատվածում արդեն իրականացվում էին վերանորոգման աշխատանքներ՝ այն փակելու նպատակով։

Սակայն մնում է անպատասխան հարցը՝ ինչու խնդիրն արձագանքի արժանացավ այսքան ժամանակ անց։ Ինչպես ասում է ժողովուրդը, «մինչև դանակը ոսկորին չհասնի, տեղերից չեն շարժվում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում