Ներքին 2 տարի առաջ - 17:40 01-06-2024

Մյասնիկյան փողոցի փոսի պատճառով 1 օրում 56 մեքենա է վնասվել․ վարորդներն ահազանգում են

Ինչպես հայտնի է, վարորդներն ամեն կերպ փորձում են շրջանցել Երևան քաղաքի փոսերը՝ առաջացնելով վթարային իրավիճակներ։ Փոսերի հետևանքով բազմաթիվ մեքենաներ նաև վնասվում են։

Չնայած օր օրի աճող բողոքներին, Երևանի քաղաքապետարանը անգործության է մատնված։ Քաղաքի փոսերը այդպես էլ մնում են անբարեկարգ։

Օրեր առաջ Միասնիկյան փողոցի հսկա փոսի պատճառով 56 ավտոմեքենա է իրար հարվածել։

Oragir.News-ի հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ 24 ժամվա ընթացքում Մյասնիկյան փողոցում գտնվող խրամատին շատ նման փոսի պատճառով 56 մեքենա է վնասվել։

«Մյասնիկյան փողոցի վրա՝ մոտավորապես 400-500 մետր վերև, մի հրաշալի փոս ունենք երևանցիներով։ Գիշերը ժամը 1-ի կողմերը լուսավորությունն էր այդ հատվածում, շատ վատը։ Փոսի մեջ ընկավ մեքենան, հա՛մ անվադողը, հա՛մ անվահեծը վնասվեց։ Ես այդ պահին 500 դոլարի վնաս կրեցի։

Դեպքը երբ տեղի ունեցավ, մոտավորապես 20 մետր վարելուց հետո կարողացել եմ մեքենան կանգնացնել։ Մեքենայից դուրս եկա, տեսա, որ կողքի վրա արդեն 5 մեքենա նմանատիպ վիճակում սպասում են։ Այսինքն՝ այդ օրվա ընթացքում ես առաջինը չէի։ Հետո պարզ դարձավ, որ այդ օրվա ընթացքում 56-րդ վարորդն եմ եղել, ով նման խնդրի առաջ է կանգնել»,-ասաց վարորդը։

Վերջինս նաև նշեց, որ դեպքի ժամանակ նույն փոսի պատճառով մեկ այլ վարորդ հայտնվել է նույն իրավիճակում, և նա, հավասարակշռությունը կորցնելով, հարվածել է իր մեքենային։ Արդյունքում նաև տուժել է հարվածող վարորդը։

«Քաղաքապետարանի անգործությունն է, այնպես չէ, որ այդ փոսը մի օրում է առաջացել։ Երևանում այնքան շատ են նմանատիպ փոսերը, որ իմ հետ արդեն 6-րդ անգամ է նման դեպք պատահում, որովհետև սաղ Երևանում փոսեր են։ Արդյունքում վարորդները տուժում են, քաղաքապետարանն էլ լուծում չի տալիս խնդրին։ Ոչ մի կարգի վերահսկողություն չկա»,- եզրափակեց վարորդը։

Նշենք, որ տվյալ փոսը գտնվում է «Flesh» բենզալցակայանի դիմաց։





Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»