Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:41 02-09-2025

 Ոչ ոքի մտքով չանցնի, որ Արցախ հավաքական վերադարձը անհնար է. մենք դա անելու ենք՝ այսօր, վաղը, թե 10 տարի հետո

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը ևս ելույթ ունեցավ Արցախի անկախությանը նվիրված միասնության հանրահավաքին:

«Այդ ո՞վ կարող է տիեզերքում արգելել հայ ժողովրդին իր խլված իրավունքների մասին լռել, 1915 թվականից սկսած՝ իր անժամանցելի իրավունքները վերականգնելու հարցում լինել լուռ: Արցախը եղել է պարտավորություն՝ տեր կանգնելու Արցախ հավաքական վերադարձի՝ մեր ժողովրդի իրավունքին. մեզ փորձում են սնել սին գաղափարով, թե որտեղ հաց, այնտեղ կաց. սուտ է, կեղծիք է, շառլատանություն է քաղաքական, որովհետև առանց Արցախ՝ Սյունքին է վտանգված, Երևանն է վտանգված, և հայկական գոյությունն է ընդհանրապես այս տարածաշրջանում վտանգված»,- նշեց նա:

Գասպարյանը հավելեց՝ իրենց մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ. ասում են՝ ով ուզում է Արցախ վերադառնալ, նա պատերազմ է հրահրում, մինչդեռ այս հրապարակն է խաղաղաոթյուն ուզում, իսկ իշխանությունը՝ պատերազմ հրահրում:

Ապա երեք կետով ներկայացրեց, թե ինչ պետք անել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի