Արտաքին 1 տարի առաջ - 20:37 01-09-2025

Էրդողանը Չինաստանում հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Չինաստանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Նախնական տեղեկություններով՝ «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ պետության ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը Էրդողանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

Այս համատեքստում նշվում է, որ վերջինս հայտարարել է, թե այն ինչ Գազայում իրականացվում է Իսրայելի կողմից, ոչ մի բացատրություն չունի:

Հրապարակվել է նաև հանդիպմանը մասնակցած Թուրքիայի պետպաշտոնյաների կազմը:
Նրանք են՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական հանածոների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը և նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում