Արտաքին 1 տարի առաջ - 11:25 01-09-2025

ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2025 թ. հունիսին Իրանին հասցված հարվածները և նշել են ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքները վնասելու անթույլատրելիությունը։ Այս մասին ասվում է Թիենծինում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։

«Անդամ պետությունները խստորեն դատապարտել են Իսրայելի Պետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2025 թ. հունիսին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված ռազմական հարվածները։ Քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ միջուկային էներգիայի ենթակառուցվածքների դեմ նման ագրեսիվ գործողությունները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, ոտնձգություն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՇՀԿ-ի մեջ են մտնում Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և Բելառուսը։Հայաստանը, մի շարք այլ երկրների հետ միասին, ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի։

ՇՀԿ-ի 25-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում