Արտաքին 2 տարի առաջ - 22:15 08-07-2024

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ. պատճառը Ռուսաստանի այսօրվա հարվածներն են

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված այսօր Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետ, հայտնում է РБК-Украина-ն։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ուկրաինան այժմ նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մանկական հիվանդանոցի վրա ռուսական հարձակման հետ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանն արդեն կեղծ տեղեկատվություն է տարածում, որ «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա հարձակումն ուկրաինական հակաօդային պաշտպանության աշխատանքի հետևանք է, սակայն ապացույցներ կան, որ այն ուղղակիորեն խոցվել է հակառակորդի հրթիռով։

Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 09:40-ի սահմանում ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններին։ Կա 28 զոհ և 112 վիրավոր։

Զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, որից 30-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։

Մասնավորապես, ռուսները հարձակվել են Կիևի «Օխմատդիտ» մանկական հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում