Արտաքին 1 տարի առաջ - 22:17 30-08-2025

ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել չեղարկել ՀԿ-ների բանկային հաշիվների սառեցման որոշումը

Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ չեղարկել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բանկային հաշիվների սառեցման մասին որոշումը:

Այդ մասին ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանց հաշիվների սառեցումը հակասում է ժողովրդավարական արժեքներին և խարխլում է այն սկզբունքները, որոնք ակնկալում են ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրից։ Վրացական իշխանությունների քայլը որակվում է, որպես քաղաքական հետապնդման ակտ։ ️ ️

ԵՄ-ն նաև վերահաստատել է աջակցությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին