Մամուլ 2 տարի առաջ - 07:50 23-08-2024

Բնակարան, մեքենա, 908 հազար դրամ բանկային հաշիվների մնացորդ. ինչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 19-ին, սակայն մինչ այդ նա 2015-ից 2018 թվականներին եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միեւնույն ժամանակ նույն թվականներին եղել է ընտրական ծրագրերի համակարգող Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում:

Գրիգորյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2020 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:

Անվտանգության խորհրդի քարտուղարը, որպես տրանսպորտային միջոց, հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, ինչը տարվա ընթացքում վաճառել է 7 մլն 350 հազար դրամով: Գրիգորյանը հաշվետու տարվա վերջում հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 11 մլն 500 հազար դրամով:
Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 908 հազար դրամ, ինչը տարվա վերջում ավելացել է` դառնալով 978 հազար դրամ: Գրիգորյանի` ստացված վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 209 հազար դրամ, որը բնակարանի ձեռքբերման հիփոթեքի գումարն է, իսկ փոխառության մնացորդի չափը նույն ժամանակաշրջանում կազմել է 4 մլն 204 հազար դրամ:

Հաշվետու տարում վարկի մարմանը ԱԽՔ քարտուղարն ուղղել է 6 մլն 775 հազար դրամ:
Արմեն Գրիգորյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 32 մլն 816 հազար դրամ, որից 22 մլն 859 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած գումարն է, 5 մլն 456 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած գումարը, եւ 4 մլն 500 հազար դրամը «Ամերիաբանկ»-ի կողմից ստացած փոխառության (վարկ) գումարն է եղել:

Հարկ է նշել, որ ՀՀ ներկայիս անվտանգության խորհրդի քարտուղարի կենսագրությունից նկատում ենք, որ նա, մինչեւ պաշտոնը զբաղեցնելը, բացի դասախոս եւ ՀԿ-ի ծրագրերի համակարգող լինելուց՝ որեւէ այլ պաշտոն չի զբաղեցրել եւ կարիերայի «պիկին» հասել է 2021 թվականին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում