Արտաքին 1 տարի առաջ - 12:29 30-08-2025

Ռուսաստանի ԱԳՆ-ն իրանական լրատվամիջոցներին մեղադրել է «ոչ հավաստի հրապարակումների» մեջ

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում փաստացի վատաբանել Է իրանական լրատվամիջոցներին:

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է դարձրել Իրանի ԶԼՄ-ներում վերջին շրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին ոչ հավաստի հրապարակումների հաճախակիացմանը՝ ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների վրա ստվեր գցելու նպատակով։ Ընդհանրացնելով՝ դրանց իմաստը հանգում է նրան, որ իբր Ռուսաստանն Իրանի համար «հուսալի գործընկեր» չէ և «հարկ եղած ձևով աջակցություն չի ցուցաբերել Իսրայելի հետ հակամարտության ընթացքում»։

«Ցանկանում ենք հիշեցնել, որ Ռուսաստանը միանշանակ դիրքորոշում է որդեգրել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքի վրա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ իրականացված չհրահրված և ռազմական հարվածների վերաբերյալ և վճռականորեն դատապարտել է դրանք։ Բացի այդ, լավ հայտնի է, որ մեր երկիրը դիվանագիտական մակարդակով աջակցում է իրանական ժողովրդին՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում իր իրավունքը պաշտպանելու համար։

Վստահ ենք, որ իրանցի գործընկերները կշարունակեն զգայուն կերպով արձագանքել տարբեր տեսակի տեղեկատվական արտահոսքերին, որոնք նպատակ ունեն վարկաբեկել ռուս-իրանական համագործակցության հետագա ընդլայնումը տարբեր ոլորտներում՝ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի

Ձեզ գուցե հետաքրքրի