Ներքին 4 տարի առաջ - 12:54 04-10-2022

Այդ աղբյուրներն այնքան էլ հավաստի չեն․ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

Երբեմն այդ խիստ հավաստի աղբյուրներն այնքան էլ հավաստի չեն։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ անդրադառնալով լրատվադաշտում տարածվող լուրերին, թե Ջերմուկի մատույցներում, հայկական ստորաբաժանումների կողմից շրջափակման մեջ վերցված ադրբեջանական ստորաբաժանումներն Ադրբեջան են վերադարձել։

«Առաջնագծում իրադրության ցանկացած փոփոխության պարագայում ՊՆ-ն այդ մասին հանրությանը կտեղեկացնի։ Իսկ լրատվամիջոցների խիստ հավաստի աղբյուրները երբեմն այնքան էլ հավաստի չեն»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Թորոսյանը չմանրամասնեց, թե այս պահին այդ հատվածներում ինչ իրավիճակ է և ինչ գործողություններ են իրականացվում՝ հայտնելով, որ այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։

Ավելի վաղ, լրատվադաշտում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Հայաստան ներխուժած ադրբեջանական զինված խումբը վերջին օրերին հնարավորություն է ստացել վերադառնալու Ադրբեջան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը