Ներքին 4 տարի առաջ - 19:07 04-10-2022

Նիկոլը հրաժարական է տալու Հավաստի աղբյուրի արկածախնդիր հրապարակումների հետևանքով․ Գեղամ Նազարյան

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածի հրապարակումից հետո, ապա նիկոլը հրաժարական է տալու Հավաստի աղբյուրի արկածախնդիր հրապարակումների հետևանքով։

Իհարկե, անկախ նրանից կիսում ենք Տեր-Պետրոսյանի մոտեցումները, թե ոչ, ստիպված ենք արձանագրել` այդ հոդվածի մակարդակն ուր, Հավաստի աղբյուրի վտանգավոր և ցածրակարգ գրառումներն ուր։

Այս ամենն արդեն ոչ միայն անլուրջ է, այլ արդեն շատ վտանգավոր։ Այս ամենից արագ ազատվել է պետք։

Վստահ եմ, արդեն ՔՊ-ում ևս հասկանում են, որ նա վտանգավոր գծեր և սահմաններ է անցնում, որը նոր աղետ է բերելու»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է