Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 30-08-2025

ՔՊ-ում էլ են դժգոհ Աննա Վարդապետյանից. Հրապարակ

ՔՊ-ում եւս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, որը, ի դեպ, ի ցույց դրեցին մայիսին, երբ դատախազության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխող խմբակցության ամեն 2-րդ պատգամավորը Վարդապետյանին հրահանգում էր Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին բռնել-պատժել, ոմանք նախատում էին՝ ինչո՞ւ մինչ օրս չի արել։

ՔՊ-ականները նման հրահանգ էին ստացել վարչապետի կաբինետից, թե իբր իշխանությունում էլ են դժգոհ, որ նախկին թալանչիներն անպատիժ են, այնինչ իրականում նրանց կալանավորելու հիմքեր չկան, եւ նախկինների դեմ արշավն էլ ընդամենը հետհեղափոխական քարոզչական տրյուկ էր, որը փորձում են ցայսօր խաղարկել։

Եվ չնայած այդ դժգոհությանը, ՔՊ մեր աղբյուրը բացառեց, որ կմիանան ընդդիմության նախաձեռնությանը՝ դատախազին անվստահություն հայտնելու, եւ գաղտնի քվեարկությամբ պաշտոնանկ կանեն Վարդապետյանին։ Հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը մտադիր է աշնանային նստաշրջանին դատախազին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։

Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով՝ օրենքով սահմանված դեպքերում։ Այսինքն՝ 54 կողմ ձայն է պետք, մինչդեռ ընդդիմադիրները 34-ն են։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում