Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:33 08-11-2023

Հայկ Սարգսյանի խնդրահարույց նախագծից դժգոհ են անգամ ՔՊ-ում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը կրքեր է բորբոքել նաեւ ՔՊ-ի ներսում։ Խմբակցության աղբյուրներից տեղեկացանք՝ եթե նախագիծը նախնական տեսքով ընդգրկվի նիստերի օրակարգ, ապա ՔՊ-ական պատգամավորի քննադատները լինելու են նախեւառաջ «տնից»։

Խոսքը, հիշեցնենք, այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Իհարկե, գնային ճկուն սանդղակ էլ է առաջարկում՝ մի քանի ամսվա ծառայության դիմաց տարբեր գներ, սակայն թիմում կարծում են, որ բոլորը կօգտվեն ընդհանրապես չծառայելու հնարավորությունից: Նախ՝ կլքեն հայրենիքը, հետո էլ կգան` փողով զինգույկ կառնեն, եւ բանակը կվերանա, հայ ժողովուրդը` նույնպես։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում մտադիր են նախագիծը քննարկել խմբակցության նիստում, ու հնարավոր է արմատական փոփոխություններից հետո միայն մտնի նիստերի օրակարգ։

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով