Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:01 12-01-2026

Աննա Հակոբյանի չինարենը, Տիգրան Ավինյանը դժգոհ էր, Արշակ Սրբազանը կմնա կալանքի տակ. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 12-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

94 տարեկանում կյանքից հեռացել է սպարապետ, Հայաստանի ազգային հերոս և երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջինիս որդին՝ քաղաքական գործիչ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Իմ շատ սիրելի և օրինակելի հայրը գնաց գնաց հավերժի ճանապարհով։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 17։00-ին, Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում»,- գրել է Արամ Սարգսյանը։ Սարգսյանների ընտանիքին ցավակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ցավակցությունս եմ հայտնում Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ»,- ֆեյսբուքում գրել է Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ դրանում չինարենի քննություն է հանձնում։ Տեսանյութին կից նա նշել է՝ ակնկալում է, որ յուրաքանչյուրը, ով Սուրբ Ծննդյան պատարագից հետո քննարկել, հետաքրքրվել, վերլուծել է իր հագուստը, գլխարկը, զարդը, մեքենան, դրանցում գտել է մոգություն, թուղթուգիր, քաղաքական օգուտներ կամ վնասներ, նույնքան լրջությամբ և բազմակողմանիորեն կքննարկի իր` չինարեն սովորելու փաստը։ Փաշինյանի կողակիցը պնդել է նաև, որ իրենից 7 օր է պահանջվել՝ չինարենը զրոյականից տեսանյութում պատկերված մակարդակով սովորելու համար։ «Մինչդեռ ես միջին կարողություններ ունեմ. երբեք աչքի չեմ ընկել գերբնական տաղանդներով։ Այդ դեպքում հարց է առաջանում` այդ ինչպե՞ս ստացվեց։ Գաղտնիքն ուսուցչուհու տաղանդի և նրա մեջ է, որ ես զբաղվում եմ իմ սրտին չափազանց մոտ գործով։ Իսկ ինչու՞ է ինձ այդքան սրտամոտ այն գործը, որ հիմա անում եմ։ Բանն այն է, որ մեր ժամանակներում, երբ չարիքն էլ է ռումբերի հետևանքով լինում, բարիքն էլ, իսկ մենք գիտենք, որ ռումբերը մաքուր չարիք են, ինձ չափազանց հետաքրքրում է վեցհազարամյա չինական քաղաքակրթության փորձը։ Ես ունեմ հարցեր և պետք է ստանամ դրանց պատասխանները»,- գրել է նա, ապա շարուանակել. «Հավաստիացնում եմ` չեք զղջա, անպայման ընտրե՛ք ձեզ ամենասրտամոտ ոլորտը և 0-ից սկսե՛ք սովորել։ Մի բան, որ ոչ թե ստիպված եք անել, այլ ձեր կամքն է, ձեր ընտրությունը։ Մի բան, որ անում եք ոչ թե ուրիշի կամ ինչ-որ նպատակի հասնելու համար, այլ միայն ու միայն ձեզ համար։ Դու՛ք եղեք ձեր նպատակը, նոր գիտելիք ձեռքբերելու ձեր միակ շահառուն։ Մնացածը կգա ինքնըստինքյան` հաճելի «բոնուսների» տեսքով»։ Գրառման վերջում Փաշինյանի քաղաքացիական կինը ներողություն է խնդրել բոլոր միջազգային բարեկամներից, գործընկերներից, առաջին տիկիններից, միջազգային կազմակերպություններից և կառույցներից, որ չի կարողանում ներկա գտնվել միջոցառումներին և այցերին, չի կարողանում ընդունել ելույթներ ունենալու առաջարկները։ «Ինձ համար այդ շփումները շատ կարևոր և մեծ պատիվ են, բայց, բոլորի թույլտվությամբ, որոշ ժամանակ ևս կմնամ ակադեմիական մեկուսացման մեջ»,- եզրափակել է նա։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ պաշտպանի բողոքը: Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը: Արշակ արքեպիսկոպոսին Քննչականը ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց դեկտեմբերի սկզբին՝ յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու համար: Սրբազանը մեղքը չի ընդունում: Վերաքննիչ դատարանը հունվարի 5-ին հետաձգել էր կալանքի դեմ միջնորդության վերաբերյալ վճռի հրապարակումը: Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ ՔԿ-ի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել: Ավելի վաղ անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետի կալանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ նա ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ