Արտաքին 1 տարի առաջ - 20:49 29-08-2025

ԱՄՆ-ն արգելել է պաղեստինցի պաշտոնյաների մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է պաղեստինցի պաշտոնյաների և դիվանագետների վիզաները՝ արգելելով նրանց մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Հուշագրում առաջարկվում է մերժել բոլոր վիզաները՝ ներառյալ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասինը, և չեղարկել հուլիսի 31-ից առաջ տրված փաստաթղթերը։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Թոմի Պիգոտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների օրենքներին և ազգային անվտանգության շահերին համապատասխան՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժում և չեղարկում է Պաղեստինի ազատության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամներին տրամադրված վիզաները՝ ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի նախաշեմին։

Հուշագրում նաև հիշատակվել է, որ Մահմուդ Աբասը նախատեսում էր ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնել «սահմանադրական հռչակագիր»՝ անկախ Պաղեստինյան պետություն հռչակելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում