Ուղիղ եթեր
Հայտարարագիր 1 տարի առաջ - 22:00 29-08-2025

3 անշարժ գույք, մեքենա, 17 մլն ավանդ, 9․3 մլն կանխիկ, 126 մլն եկամուտ․ Լուսինե Բադալյանի և ամուսնու ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի և նրա ամուսնու՝ Վահագն Գևորգյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Լուլու մականվամբ հանրությանը հայտնի Լուսինե Բադալյանը, ով Եռաբլուրում չի կարողանում իր հրճվանքը զսպել, 2018-ի իշխանափոխությունից հետո ամիսներ անց ԱԺ պատգամավոր ընտրվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, 2020-ի 44-օրյա պատերազմում աղետաբեր պարտությունից հետո մի պահ որոշեց վայր դնել պատգամավորական մանդատը, սակայն ինչ-ինչ հանգամանքների ճնշման տակ կարճ ժամանակ անց մտափոխվեց, 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ էլ նրան հաջողվեց պահպանել իր պատգամավորական մանդատը։

Որպես անշարժ գույք՝ Լուսինե Բադալյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ հողամաս՝ Արարատի մարզի Այնթափ համայնքում և բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Հողամասը նա ձեռք է բերել 1991 թվականի մարտի 31-ին, բնակարանը՝ 2013 թվականի հունվարի 14-ին։ Տարեվերջին երկու անշարժ գույքն էլ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Բադալյանը «Միկշին» ՍՊԸ-ում տարեսկզբին ունեցել է 47 մլն դրամ փոխառություն, որը տարեվերջին զրոյացել է։

Բացի այդ, նա առևտրային բաննկերից մեկում ավանդ է ունեցել, որի արժեքը տարեվերջին կազմել է 17 մլն դրամ։

ՔՊ-ականի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 711․313, տարեվերջին՝ 207․793 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4 մլն 900 հազար դրամ և 6300 դոլար, տարեվերջին՝ 5 մլն 400 հազար դրամ և 7000 դոլար։

2024 թվականի հաշվետու տարում Բադալյանի եկամուտները կազմել են 76 մլն 849․645 դրամ, որից 10 մլն 739․005 դրամն ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 110․640 դրամը՝ նրան վերադարձված եկամտահարկը, 64 մլն դրամն էլ՝ գույքային իրավունքներից ստացած եկամուտը՝ ոմն Սերգեյ Օհանյանից։

Իշխանական պատգամավորի ամուսինը՝ Վահագն Գևորգյանը, հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան, որը, սակայն Լուսինե Բադալյանի հայտարարագրած բնակարանը չէ։ Այս բնակարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, և այն գնվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին։ Այս բնակարանը նույնպես տարեվերջին պահպանվել է։

Գևորգյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021 թվականի հուլիսի 9-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 184․865, տարեվերջին էլ՝ 3200 դրամ։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին եղել է 4․5 մլն, տարեվերջին՝ 1․7 մլն դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Վահագն Գևորգյանի եկամուտները կազմել են 49 մլն 150․182 դրամ, որից 7 մլն 200 հազար դրամը և 92․625 դրամը նրա ստացած աշխատավարձն է՝ համապատասխանաբար «ԿԱՄԻ ԱԿՈՒՄԲ»-ից, «ՄՅՈՒԶԻՔ ՆԱՅԹ»-ից, 600 հազար դրամը՝ Հանրային հեռուստաընկերությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, 1 մլն 357․557 դրամը՝ նրան վերադարձված եկամտահարկը, 36 մլն դրամն էլ՝ գույքային իրավունքներից ստացած եկամուտը՝ Սերգեյ Օհանյանից, 2 մլն 100 հազար դրամ ու 1 մլն 800 հազար դրամն էլ՝ հեղինակային իրավունքի օգտագործման դիմաց ստացած վարձատրությունն է՝ համապատասխանաբար «ՄԻՏՈՅԱՆ» և «ԴԻԷՄԷՅՉ ՍՏՈՒԴԻՈ» ընկերություններից։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը