Ուղիղ եթեր
Հայտարարագիր 1 տարի առաջ - 22:00 02-07-2025

4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Հիշեցնենք՝ Սրբուհի Գալյանն այս պաշտոնում նշանակվեց նախորդ տարի նոյեմբերի 5-ին, իսկ նախքան դա նա Գլխավոր դատախազությունում համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: Գալյանի պաշտոնի կտրուկ առաջխաղացումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նա նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու Գլխավոր դատախազություն տեղափոխվեց, իսկ նախքան դա աշխատել է Քննչական ծառայությունում։

Որպես անշարժ գույք՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է 2023 թվականի փետրվարի 17-ին, համատեղ սեփականությամբ հողամաս՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, որը գնել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2023-ի փետրվարի 3-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Դիլիջանում, որը գնել է 2015 թվականի օգոստոսի 12-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։

Վերջինս 2024-ի տարեսկզբին «Ադրեսս» ՍՊԸ-ում ունեցել 2 մլն 800 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին կազմել է 6 մլն 500 հազար դրամ։ Բացի այդ, նա տարեսկզբին ունեցել է 6 մլն դրամ անվանական արժեքով ավանդ, տարեվերջին՝ 4 մլն 312․000 դրամ։

Սրբուհի Գալյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 32․969 դրամ, տարեվերջին՝ 552․300 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 600 հազար դրամ և 4000 դոլար, տարեվերջին՝ 2 մլն 700 հազար դրամ և 5000 դոլար։

2024 թվականի հաշվետու տարում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 33 մլն 836․676 դրամ, որի գերակշիռ մասը՝ 25 մլն 74․581 դրամը Դատախազությունից, 3 մլն 152․259 դրամն՝ Արդարադատության նախարարությունից, 1 մլն 6386 դրամը Արդարատադության ակադեմիայից, 390․450 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է, 1 մլն դրամը Պետրոս Մկրյանից, 2 մլն 497 հազար դրամը՝ ՊԵԿ-ից, 716 հազար դրամն էլ՝ Ակբա բանկից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 291․842 դրամ։

Գալյանն իր եկամուտներից 39 մլն 374․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին