Ներքին 1 տարի առաջ - 14:28 28-08-2025

Այլ երկրների ղեկավարների էլ եմ հարցրել՝ ինչու եք դուք ճանաչում Հայոց ցեղասպանությունը․ Փաշինյան

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ադրադառնալով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց․ «Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ Հայաստանի Հանրապետության ու ոչ ժողովրդի, ոչ հայ ժողովրդի շահերի հետ»։

«Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովրդի շահերի հետ կապ չունի։ Մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանությունը լինի հարցազրույցում պատահականության կամ շփոթմունքի արդյունքում արտահայտված ինչ–որ մի բան։ Ես չեմ ուզում, որ մենք մեր նահատակներին այսպիսի կարգավիճակի մեջ դնենք։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության շահերի վրա։ Ես այլ երկրների ղեկավարնների էլ եմ հարցրել՝ ինչու եք դուք ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
Այդքան երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եկեք հիմա գույքագրենք, թե ՀՀ-ն ինչ է շահել դրանից, ի՞նչ ենք մենք ստացել դրանից»,- հայտարարեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից

Ձեզ գուցե հետաքրքրի