Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:07 28-08-2025

Կտրիճ Ներսիսյանին կոչ եմ անում կամավոր հեռանա, այլապես ես եմ առաջնորդելու գործընթացը․ Փաշինյան

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել որևէ հանգամանքի ներքո:
Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»,-ասդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո՛, վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից, և պետք է ազատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ:
Ես ասել եմ, որ առաջնորդելու եմ այդ գործընթացը, և առաջնորդելու եմ այդ գործընթացը: Առաջիկայում դրա դրսևորումները դուք անպայման կտեսնեք»,- հայտարարեց Փաշինյանը:

«Իմ պլանները չեն կարող փոխվել․ դա անփոփոխելի պլան է և ես կարծում եմ՝ ճիշտ կանի Կտրիճ Ներսիսյանն օր առաջ, ամեն ինչ չհասցնի էնտեղ, որ ես էն ինչ քիչ առաջ ասեցի, Էջմիածնի կենտրոնական հրապարակում դառնա անբեկանելի, անքննելի իրողություն։ Ես իրեն կոչ եմ անում՝ կամավոր էդ որոշումը կայացնել», ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին