Ներքին 1 տարի առաջ - 21:54 27-08-2025

Օկուպացված Արցախի Այգեստան բնակավայրը հարուստ էր հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտերով․ այն հայաթափվեց ու լքվեց

Բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 5 կմ հյուսիս՝ Խաչախութ լեռնաշղթայի փեշերին, Բալլուջա գետակի ձախ ափին։ Նախկինում անվանվել է Պալլուջա, 1995-ից՝ Այգեստան։

Գյուղի տարածքում պահպանվել են Ք.ա. 2–1-ին հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտեր, ինչպես նաև միջնադարյան գյուղատեղիների հետքեր։ Գյուղից հյուսիս գտնվում է Երեշեն հին գյուղի հանգստարանը: Ամենայն հավանականությամբ ներքին և արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցության տակ հին գյուղերը ավերվել են և բնակիչները հիմնել են նոր գյուղ, որն անվանել են Պալլուջա: Ժամանակին այն անվանվել է նաև Մեծ Խմհատ: Արդեն 1667 թ. սկզբնաղբյուրներում ներկայիս գյուղը արդեն հիշատակվում է Պալլուճա անվամբ:

Աշխարհագրական հարմարավետ դիրքը, դաշտավայրին մոտ լինելու և Վարանդան Խաչենի հետ կապող հանգուցակետում լինելու հանգամանքը նպաստել է գյուղի բարգավաճմանը: Արդեն 19–րդ դարի վերջերին Պալլուճայում կար 160 ծուխ, 982 բնակիչ, որից 550–ն արական սեռի, իսկ 432–ն՝ իգական:

Հայրենական մեծ պատերազմին Այգեստանից մասնակցել է 310 մարդ, որից 151-ը զոհվել են։ Նրանց հիշատակին գյուղում կանգնեցվել էր հուշարձան:

Այգեստանի ազգաբնակչությունն անուրանալի դերակատարություն է ունեցել արցախահայության ազատագրական պայքարում և Արցախի Հանրապետության կայացման գործում: Այգեստանի ազատամարտիկները իրենց հերոսական կենսագրությունն են կերտել արցախյան պատերազմի տարբեր ճակատներում: Նրանցից 28 հոգի իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտանության սուրբ գործին:

Մինչև 1873 թվականը Այգեստանում գործել է նախակրթարան: 1873 թ. գյուղն ուներ ծխական դպրոց, որտեղ սովորում էր 18 աշակերտ, դասավանդում՝ 1 ուսուցիչ: 1884 թ. գյուղում բացվել է մեկդասյա ծխական դպրոց, որն ուներ 2 բաժանմունք: 1887–88 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 45 աշակերտ, որից 13–ը՝ աղջիկներ, դասավանդում էին 2 ուսուցիչներ: 1903 թ. ցարական կառավարության կողմից փակվում է դպրոցը: Այն վերաբացվել է 1907 թ. բաքվաբնակ Աբրահամ Նասիբյանի միջոցներով: Մեկդասյա երկսեռ դպրոցն ուներ 3 բաժանմունք, 95 աշակերտ, որոնից 15–ը աղջիկներ էին: Ուսուցիչներն էին Հակոբ Հակոբյանն ու Առաքել Առաքելյանը (նշանավոր գրականագետ – Վ.Բ․):

Խորհրդային տարիներին Այգեստանում գործել է միջնակարգ դպրոց: 1988–1991 թթ. դպրոցում սովորում էր 160–170 աշակերտ: 2015 թ. տվյալներով դպրոցում սովորում էր 183 աշակերտ, դասավանդում՝ 26 ուսուցիչ: Գյուղում գործում են դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ։

2018-ի տվյալներով Այգեստանն ուներ 280 տուն և 1080 բնակիչ։ Այգեստանում և նրա շրջակայքում պահպանվել են պատմամշակութային հուշարձաններ, մասնավորապես Ք. ա. 2–1–ին հազարամյակների դամբարաններ, 12–13–րդ դարերից մնացած գյուղատեղիների մնացորդներ, հին գերեզմանոցներ, Փռշնի նահատակ սրբատեղին (12–13–րդ դարեր), Թամցի եկեղեցին (12–13–րդ դար), Սբ. Վանեսի (Հովհաննեսի) եկեղեցին (18–րդ դար), Սբ. Հովհաննես եկեղեցու ավերակները, 1850 թ. կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին: 2018 թ. տվյալներով Այգեստանում կար 280 տուն, 1080 բնակիչ։

2023 թ․ սեպտեմբերին Արցախի ողջ տարածքի բռնազավթման և արցախահայության բռնատեղահանության արդյունքում բնակավայրը ամբողջությամբ հայաթափվել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի