Արտաքին 1 տարի առաջ - 19:06 26-08-2025

Մերցն անընդունելի է համարել Իսրայելի գործողությունները Գազայում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և հրեական պետության կողմից Արևմտյան ափին բնակավայրերի կառուցման քաղաքականությունը։

«Այն, ինչ Իսրայելի կառավարությունն անում է Գազայի հատվածում, և այն, ինչ Իսրայելի բանակն է անում այնտեղ՝ կատարելով Իսրայելի կառավարության ցանկությունները, անընդունելի է»,- ասել է նա Բեռլինում՝ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Կանցլերը նշել է, որ ինքը գնալով ավելի վճռական է դառնում Իսրայելին չմատակարարելու այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել անկլավում։

Մերցը կրկին նշել է, որ կարծում է, որ Գերմանիայի համար Պաղեստինի պետականությունը ճանաչելու պայմանները դեռևս չեն բավարարվել, սակայն նշել է, որ «Իսրայելի կառավարությունը չպետք է անհնար դարձնի պաղեստինյան պետության ձևավորումը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում