Արտաքին 1 տարի առաջ - 14:01 26-08-2025

Վրաստան է այցելել Իսրայելի ազգային անվտանգության նախարարը

Վրաստան է այցելել Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան «Օցմա Եհուդիտ» կուսակցության առաջնորդ Իթամար Բեն-Գվիրը: Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի իշխանությունների, այդ թվում՝ վարչապետի, ներքին գործերի նախարարի հետ։Այս մասին գրում է «Ազատություն»-ը։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ նախարար Գելա Գելաձեն Բեն-Գվիրի հետ հանդիպմանը կենտրոնացել է իրավապահ մարմինների միջև առկա «սերտ և արդյունավետ համագործակցության» վրա ու նշել փորձի և լավագույն փորձի փոխանակման կարևորությունը: Ըստ հաղորդագրության՝ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գործընկերությունը տարբեր ոլորտներում:

Israel National News-ի փոխանցմամբ՝ իսրայելցի պաշտոնյան Վրաստանի իշխանություններին է ներկայացրել նյութեր, որոնք նրա խոսքով, վկայում են, որ «Գազայում սով, սննդի պակաս չկա»։
Իթամար Բեն-Գվիրը Իսրայելի կառավարության ամենավիճահարույց պաշտոնյաներից է, որի դեմ մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան պատժամիջոցներ են կիրառել՝ Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ բռնություն հրահրելու պատճառով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում