Արտաքին 1 տարի առաջ - 18:57 24-08-2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 289-ի

Գազայում իսրայելական ռազմագործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում 64 պաղեստինցի է զոհվել, իսկ 278-ը վիրավորվել։

Այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը։

Նշվում է, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան մի շարք զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։

Նույն ժամանակահատվածում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 8 նոր դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի:

Սովից ու թերսնումից մահացածների ընդհանուր թիվն, այսպիսով, հասել 289-ի, որոնց թվում 115 երեխաներ են։