Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:31 21-08-2025

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը. Ալիև

Ադրբեջանը միակ երկիրն է, որը հասել է լիակատար և բացարձակ հաղթանակի։ Նման հայտարարություն է արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևր։

Նա հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը ճանաչել է Հայրենական պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունից(խմբ․ Արցախի օկուպացիա) հետո Ադրբեջանի ստեղծած նոր իրողությունները:

Նրա խոսքով՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու փորձերը ձախողվեցին, իսկ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը վերջնականապես ամրագրեցին Բաքվի հաղթանակը:

Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանը, իբր, վերականգնել է տարածքային ամբողջականությունը և ստիպել ստորագրել կապիտուլյացիայի ակտը՝ դառնալով տարածաշրջանում խաղաղության երաշխավորը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա