Ավելին 1 տարի առաջ - 23:58 20-08-2025

Մալայզիայում տղամարդը հրկիզել է քարշակ մեքենան

Մալայզիայում արտասովոր միջադեպ է գրանցվել: Տղամարդը հրկիզել է Ջոհոր Բահրու քաղաքային խորհրդին (MBJB) պատկանող քարշակ մեքենան այն բանից հետո, երբ դրա միջոցով տեղափոխվել է իր ավտոմեքենան։ Ականատեսների տեղեկություններով՝ նա վրդովվել է իր մեքենան քարշակելու համար պահանջվող մեծ գումարից, տգանքից և որոշել է վրեժ լուծել տեղում։

Հրկիզման հետևանքով քարշակ մեքենան զգալիորեն վնասվել է։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներն ու ոստիկանությունը։ Տղամարդը ձերբակալվել է։