Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:28 19-08-2025

Իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանին երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են։

Մասուդ Փեզեշքիանը պարսկերենով մասնավորապես գրել է՝

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը և երկու երկրների միջև սերտ հարաբերությունների շարունակականությունն է։ Մեր մտահոգությունները, կապված ընդհանուր սահմանների մոտակայքում երրորդ ուժերի ներկայության հետ, պետք է ամբողջովին փարատվեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան