87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:37 18-08-2025

Հանրությանը ներկայացվում է, թե հայհոյելը հավասար է ուժին, իսկ վաղվա զիջումները կարող են ներկայացվել որպես «քաղաքական քաջություն»

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայհոյանքով «վճռականությունը» իրականում թաքցնում է վտանգավոր զիջումները։

Հայաստանի խորհրդարանում կիրառված սեռական հայհոյանքը ոչ միայն անընդունելի է քաղաքական էթիկայի տեսակետից, այլ նաև վտանգավոր ուղերձ է ամբողջ հասարակությանը։ Երբ ղեկավարն այդ բառապաշարը ներկայացնում է որպես «անսասան վճռականություն», իրականում տեղի է ունենում վտանգավոր մանիպուլյացիա․

Բոլորիս ուշադրությունը շեղվում է ճակատագրական խնդիրներից՝ տարածքային զիջումներից, անվտանգային սպառնալիքներից ու սոցիալական ճգնաժամից։

Հանրությանը ներկայացվում է կեղծ պատկեր, թե հայհոյելը հավասար է ուժին, իսկ վաղվա զիջումները կարող են ներկայացվել որպես «քաղաքական քաջություն»։

Պետական ինստիտուտները թուլացվում են, որովհետև ազգային որոշումները փոխարինվում են ցածրակարգ գոռգոռոցներով։

Նման վարքը դատապարտելի է։ Այն ցույց է տալիս, որ իշխանությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել ամենածանր որոշումները ոչ թե բաց քննարկման ու հաշվետվողականության ճանապարհով, այլ աղմուկի ու մոլորության մեջ։

Ժողովուրդը արժանի է ուժեղ առաջնորդության, ոչ թե հայհոյախառն թատերական ներկայացման։
Չմոռանանք , որ նույն անձը եկեղեցու դեմ ինչ որ հավաք էր նախաձեռնել։

Եթե որևէ քաղաքական գործիչ խորհրդարանում հայհոյում է՝ դոմփելու կամ այլ անպարկեշտ բառապաշար օգտագործելով, ապա նա բարոյապես ամենաքիչը իրավունք ունի հանդես գալու «հոգևոր առաջնորդի» կամ եկեղեցու դեմ նախաձեռնությունների կազմակերպչի դերում։

Քանզի առկա են'
1. Բարոյական հակասություն – մեկը, ով հրապարակավ օգտագործում է ամենաանպարկեշտ բառապաշարը, չի կարող իրեն ներկայացնել որպես «հոգևոր մաքրության պաշտպան»։

2. Եկեղեցու դեմ նախաձեռնության անընդունելիություն – հոգևոր կառույցների նկատմամբ հարցերը պետք է քննարկվեն հարգանքով, իսկ ոչ թե այն մարդկանց կողմից, ովքեր իրենց պահվածքով արդեն վարկաբեկել են պետական և հանրային խոսքը։

3. Հասարակության նկատմամբ երկակի վերաբերմունք – երբ միևնույն մարդը օգտագործում է հայհոյանք, բայց հետո ուզում է մարդկանց սովորեցնել «ինչպես լինել բարոյական» կամ «ինչպես ապրել հավատով», դա պարզապես կեղծավորություն է։

Այսինքն՝ նման մարդը բարոյական իրավունք չունի նախաձեռնելու եկեղեցու դեմ ոչ մի «հոգևոր հավաք»։ Նրա խոսքը զուտ քաղաքական շահի սպասարկում է, ոչ թե հավատքի կամ բարոյական արժեքների։ Իսկ նրա քաղաքական շահը երբեք հայամետ չէ։ Համոզվելու համար Ադրբեջանի քարտեզի վրա փորձեք գտնել հայկական Արցախը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան