Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:47 13-08-2025

Հետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններին. Հրապարակ

Մեր տեղեկություններով, վաշինգտոնյան համաձայնությունները կնքելուց առաջ ադրբեջանական կողմը ոչ միայն երկարատեւ աշխատանք է տարել, այլեւ վերջին շրջանում ուղղակի հոգեբանական գրոհներ է կազմակերպել ՀՀ իշխանությունների ուղղությամբ` իմանալով նրանց բոլոր թույլ կետերը:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսում ադրբեջանական օդուժը շարունակ հետախուզական թռիչքներ է արել մեր սահմանների ուղղությամբ, իրեն ագրեսիվ է պահել, իսկ Փաշինյանի կառավարությունում չեն հասկացել, թե ինչն է այդ ակտիվության բուն պատճառը` մանավանդ Վաշինգտոնի հանդիպումն ու նախաստորագրումն արդեն համաձայնեցված են եղել:

Ավելին` Արտաքին հետախուզական ծառայությունը մի տեղեկանք է փոխանցել իշխանություններին, որ Ադրբեջանում քննարկում են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, եւ եթե «Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, Ադրբեջանը` Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ է ուժ կիրառել` Սյունիքի մարզի առանցքային հատվածները գրավելու համար»:

Սա, ըստ էության, վերջակետ է դրել բոլոր տատանումներին, եւ Փաշինյանն ափալ-թափալ գնացել ու ստորագրել է ամեն ինչ` բացառապես ադրբեջանական պահանջների կոնտեքստում: Իհարկե, ոմանք վստահ են եղել, որ նման տեղեկատվությունը Փաշինյանի ականջներին կաթեցնելն ադրբեջանական խորամանկ քաղաքականության արդյունքն է, բայց վախի աչքերը մեծ են` ողջամիտ տեսակետներն արդեն այս իշխանությունում լսելի չեն:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով