Արտաքին 4 տարի առաջ - 12:02 21-02-2022

ԱՄՆ հետախուզությունը գնահատել է Ուկրաինայի մոտ տեղակայված ռուսական զորքերի թիվը

Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին է տեղակայել իր սովորական ԶՈՒ ստորաբաժանումների 75%-ը։ Այս մասին ասել է հետախուզությանը ծանոթ ամերիկացի պաշտոնյա, հաղորդում է CNN-ը։

Ամերիկացի պաշտոնյան կարծում է, որ Ուկրաինայից հարվածի հեռավորության վրա ուժեր կենտրոնացնելը չափազանց անսովոր է, և դա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը պատրաստ է հարձակման: Խոսքը մոտ 160 ռուսական գումարտակային մարտավարական խմբերից մոտ 120-ի մասին է, որոնք տեղակայված են Ուկրաինայից 60 կմ հեռավորության վրա։ Չնայած այս ցուցանիշը կազմում է Ռուսաստանի հիմնական մարտական ​​ստորաբաժանումների 75%-ը, այն ռուսական բանակի ողջ անձնակազմի կեսից պակաս է։

Պաշտոնյան հավելում է, որ Ուկրաինայի շուրջ տեղակայված ՌԴ զորքերը Ռուսաստանի կողմից վերահսկվող ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ուժերի հետ միասին կարող են հասնել 190.000-ի: Մասնավորապես, ՀՕՊ հայտնի 50 ստորաբաժանումներից մոտ 35-ը տեղակայված են Ուկրաինայի սահմանին։ Այստեղ են գտնվում մոտ 500 կործանիչներ, ինչպես նաև 50 միջին և ծանր ռմբակոծիչներ։

CNN-ը գրում է, որ ռուսական ուժերը ներկայում զգալիորեն գերազանցում են Ուկրաինայի ԶՈՒ-ին։ Սակայն, պարբերականը չի կարող ինքնուրույն ստուգել հետախուզության տվյալները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է