Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:55 12-08-2025

Հերթական բազմամիլիոնանոց նախագիծն է՝ վերջերս բացված Նոր Նորքի կասկադը․ բնապահպան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․

«Հերթական բազմամիլիոնանոց նախագիծն է՝ վերջերս բացված Նոր Նորքի կասկադը։ Շոգ Երևանում՝ ահռելի հողային ծածկը փոխվել է եռացող կարծր մակերեսով (միգուցե միլիոնները բետոնո՞ւմ են, ոչ թե կանաչում)։

Անցկացվել է «փայլուն» ոռոգման համակարգ, բայց ինչպես միշտ, տարեց բանվորները կիզիչ արևի տակ, ծանր 100մ խողովակը քաշ տալով՝ «փայլեվանին» կանգնած, ջրցանով ջրում էին, իսկ կանաչապատման աշխատանքների մասով՝ ուղղակի զրո։ Հետաքրքիր է, իշխանավորների սեփական տարածքներում այս արդյունքի համա՞ր են շինարարները աշխատում:

Ի դեպ, մեկ ժամից ավել տարածքում էի, գեթ մեկ մարդ չօգտվեց աստիճաններից։ Տասնամյակներ այրվող աղբավայրի համար գումար չկա…

Ի՞նչ ստացավ երևանցին։

Ըստ իս, ԲԵՏՈՆԵ ԱՆԱՊԱՏ, ևս մեկ ջերմային կղզի (Urban Heat Island)…

Առավոտյան սուրճիս ընթացքում կրկին ԱԲ հետ մի փոքր աշխատեցինք՝ գրեցի, ինչ եմ ուզում տնկի և որտեղ, ինչ լուծում տա։ Բացի հիմնականից, արել եմ ևս մի քանիսը՝ բնական ոճով, ջրավազանով, ավելի փոքր և կոկիկ աստիճաններով, ջրային կասկադով և սիրածս կանաչ ցանկապատերով։

Օգնության կարիք լինի, դիմեք։

Համեմատությունը թողնում եմ ձեզ, իմ սիրելի հետևորդներ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան