Ներքին 2 տարի առաջ - 18:37 10-05-2024

Չի կարելի թքած ունենալ ու շարունակել նսեմացնել ազգային արժեքները․ Կասկադը պետք է ամբողջացվի

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ստեփանյանը իր էջում գրում է․ «ԿԱՍԿԱԴԸ ոչ միայն Երևանի կերպարաստեղծ բացառիկ կառույցներից է, այլև ինքնատիպ ու անկրկնելի է 20-րդ դարի համաշխարհային ճարտարապետության ամենանշանավոր կոթողների շարքում,,,, Այն պետք է ամբողջացվի, կանաչապատվի և ավարտին հասցվի հեղինակ ճարտարապետների նախագծի հիման վրա,,,,,Չի կարելի էս կարգի թքած ունենալ ու շարունակել նսեմացնել ազգային արժեքները !!!!!!!,,,,,,Ավինյանը նորից առաջ է մղում նախկինների կողմից սկսված կասկադի այլանդակման ծրագիրը, որն անհանդուժելի է, քանի որ հերթական մասշտաբազրկման, ամբողջականության ջլատման, կարկատանի վերածման պատկերն ենք ունելալու, ինպես որ եղավ Հանրապետության հրապարակում՝ ետնամասում ծլած խառնափնթոր բարձրահարկերի պատճառով,,,,,էս թափանցիկ ապակիներ ցուցադրող ռենդեռներով էլ մարդկանց չեք խաբի,,, դրանք իրականության մեջ ահավոր ծանր, ստվերող ու ճնշող են լինելու !!!!!

Անտեղյակ մարդկանց որոշակի ինֆորմացիա հաղորդելու համար ընդամենը տեղադրում եմ միջազգային հեղինակություն վայելող հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կոչումներն ու վաստակը ներկայացնող պաշտոնական ցանկը՝

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ է, Ճարտարապետության Միջազգային Ակադեմիայի պրոֆեսոր, Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի Մոսկվայի բաժնի ակադեմիկոս, ԽՍՀՄ-ի Պետական պարգևի դափնեկիր, Հայկական ՍՍՀ Պետական պարգևի դափնեկիր, ԽՍՀՄ-ի գեղարվեստի Ակադեմիայի ոսկե մեդալակիր։ ՌԴ ճարտարապետության և շինարարության ԳԱ պատվավոր (1994), Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի արտասահմանյան (2002) անդամ։ Վրաստանի ճարտարապետության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2001)։ Բուլղարիայի (1982), Վրաստանի (2001), Ռուսաստանի (2002) ճարտարապետների միությունների պատվավոր անդամ, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե (1982), Հայաստանի Անանիա Շիրակացու (1998) մեդալներ։ Երևանի (2003), Սպիտակի (2004) պատվավոր քաղաքացի։ Արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Պողոսյան մրցանակի դափնեկիր (2009)։ Ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը