Ներքին 1 տարի առաջ - 22:42 11-08-2025

Լարված իրավիճակ՝ Լարսում․ հայկական բեռնատարների վարորդներին թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստան․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 11-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել Վրաստանի ու Ռուսաստանի միջև ընկած չեզոք գոտում՝ Վերին Լարս անցակետին հարակից տարածքում գտնվող բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր դժգոհություն հայտնեցին, թե արդեն երկար ժամանակ է Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական համարանիշներով մեծ թվով բեռնատարների մուտք գործել իրենց երկիր։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վրդովված վարորդները ասում էին․ «Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան, բայց գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են, պատճառաբանելով թե իբր այնտեղ տույժեր, ակտեր ունենք, սակայն դրանք բոլորը մենք մուծել ենք ու բոլորի թղթերը ունենք։ Գնում պտտվում ենք Վերին Լարսի անցակետի մոտ, մերժում են, հետ ենք գալիս։ Մարդ չի հասկանում ինչ են ուզում։ Տանից կտրված ամբողջ օրը ճանապարհներին փորձում ենք մի կտոր հաց վաստակել արդար քրտինքով բայց չգիտես ինչու և ում մեղքով այսպիսի փաստի առաջ ենք կանգնում։

Ինչքան բեռնատար եկել է համարյա բոլորին նույն անհիմն պատճառաբանությունով հետ են ուղարկել, թե իբր ակտեր ունեն չմուծած, այնինչ մեր կարծիքով սա վերևներից եկած հրաման է։ Խնդրում ենք, որ մեր ղեկավարությունը, պատասխանատու կառույցները հետամուտ լինեն խնդրին, կապ հաստատեն, որպեսզի օր առաջ հատենք սահմանը և հետ վերադառնանք մեր երկիր»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա